Աֆղանստանում ոստիկանության աշխատակցուհին գնդակահարել է իր ամերիկացի գործընկերոջը
Տարօրինակ ողբերգական դեպք է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, հայտնում է Вести-ն։
Աֆղանստանցի կին ոստիկանը կրակել է ամերիկացի իրավապահին, ով հրահանգներ է տվել իր բաժանմունքում։ Երկու երկրների իշխանությունները ենթադրություններ են անում, թե ինչը կարող էր միջադեպի պատճառ հանդիսանալ, հայտնում է բրիտանական BBC հեռուստաընկերությունը։
Սպանված ԱՄՆ քաղաքացին Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) ներկայացուցիչ էր։ Նա աշխատում էր որպես խորհրդատու ոստիկանական բաժանմունքներից մեկում։
Միջադեպը տեղի է ունեցել անմիջապես իշխանության ներկայացուցիչների աչքի առաջ։ Ըստ Աֆղանստանի ՆԳՆ տվյալների՝ կինը կրակը բացել է առանց զգուշացման։
Այժմ իշխանությունները հետաքննում են ողբերգության մանրամասները։










