Իտալական Ալպերում հակաալերգիկ հյուրանոց է բացվել
Ալերգիայով տառապող զբոսաշրջիկների համար իտալական Ալպերում կառուցվել է հատուկ հակաալերգիկ հյուրանոց՝ Tirler անունով, հայտնում է Euromag-ը։
Հյուրանոցը գտնվում է ծովի մակարդակից 1,5 կմ բարձրության վրա՝ Իտալիայի հյուսիսում։ Դրա կառուցման աշխատանքներին հետևել են կենսաբաններ, ինչը հնարավորություն է տվել հնարավորինս նվազեցնել հյուրանոցի հաճախորդների մոտ ալերգիայի առաջացման հավանականությունը։
Մասնավորապես, հյուրանոցում օգտագործվել են բացառապես էկոլոգիապես մաքուր նյութեր, իսկ ալերգեն սոսինձների կիրառումը հասցվել է նվազագույն քանակի։
Եվս մի կարևոր հատկանիշն այն է, որ հյուրանոցի կառուցման շրջանակներում նվազագույն քանակի ածխաթթու գազի արտանետումներ են արվել շրջակա միջավայր։ Հյուրանոցային ռեստորանի ճաշացանկը ևս հիպոալերգիկ է։










