Ճայթիչի հետ անզգույշ վարվելու հետևանքով 54-ամյա տղամարդը 2 մատ է կորցրել

12:55 • 24.12.12

Հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19.45-ին, հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի 1-ին, 2-րդ և 3-րդ մատերի պայթյունային վնասվածք, 1-ին և 3-րդ մատերի լրիվ անդամահատում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1958 թ. ծնված Ռոբերտ Պ.-ն:


Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության կայքից, պարզվել է, որ նա դեկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Չարենցի փողոցի թիվ 70 շենքի բակում ամանորյա պայթուցիկը պայթեցնելիս ստացել է վնասվածքներ:


Ըստ բժշկի տեղեկանքի` Ռոբերտ Պ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:


Կատարվում է հետաքննություն: