Բեռլինի մետրոյում մահացած ուղևորն ամբողջ գիշեր երթևեկել է

17:33 • 24.12.12

Բեռլինի մետրոյում հանկարծամահ եղած ուղևորն ամբողջ գիշեր «ստիպված է» եղել երթևեկել, ինչից հետո 65-ամյա տղամարդուն վաղ առավոտյան հայտնաբերել է մետրոպոլիտենի աշխատակիցներից մեկը,  հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով Reuters-ին։

 

Մահացած ուղևորը նստած է եղել ուղղահայաց դիրքով և այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե նա պարզապես քնած է։ Աշխատակիցը փորձել է արթնացնել ուղևորին և չհասնելով արդյունքի՝ կանչել է բժիշկներին, ովքեր էլ հաստատել են նրա մահը։

 

«Սա շատ տխուր դեպք է։ Մենք չենք կարող իմանալ, թե որքան ժամանակ է մահացած ուղևորը նստած մնացել գնացքի վագոնում և թե որն է նրա մահվան պատճառը»,-ասել են բժիշկները։ 

Իրավապահները նշել են, որ դիակի վրա բռնության հետքեր չկան, և տղամարդը, ըստ ամենայնի, մահացել է բնական ճանապարհով։