Միմյանց կպած երկվորյակները՝ բաժանումից հետո (լուսանկարներ)
Կրծքով ու որովայնով իրար կպած լույս աշխարհ գալուց ավելի քան 9 ամիս անց փոքրիկ ամերիկուհիներին «բաժանել» են միմյանցից և «ցուցադրել» լայն հասարակությանը, հայտնում է Huffington Post-ը:
Ֆիլադելֆիայի Մանկական կլինիկայում ներկայացրել են Էլիսոն Ջունին և Ամելիա Լի Թաքերին, որոնք երկուշաբթի օրը դուրս են գրվել հիվանդանոցից:
Երեխաների ծնողները հույս են հայտնել, որ նրանք «լիարժեք, անկախ կյանքով» կապրեն:
Ըստ վիճակագրության՝ իրար կպած զույգեր պատահում են յուրաքանչյուր 50 000 – 60 000 նորածինների մեջ: 70 տոկոսով դրանք իգական սեռի են լինում: Նրանց մեծ մասը մահացած է ծնվում:










