Լեռնային Ղարաբաղում հայտնաբերվել է զինվորի դի՝ հրազենային վնասվածքով

14:06 • 24.12.12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դեկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին՝ մահացու հրազենային վնասվածքով: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունը:


«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: