Պատմությունը ստանում է թարմ գույներ. հայտնի անձանց ամենահայտնի լուսանկարները՝ գունավորումից հետո
Բրիտանացի 18-ամյա լուսանկարիչ Մեդս Մեդսենը, ով իր գործում դեռևս սկսնակ է, նախընտրում է պատմությունը կյանքի կոչել ՝ հայտնի մարդկանց արդեն պատմական դարձած սև ու սպիտակ լուսանկարները գունավորելով։ Ինչպես նշում է Daily Mail-ը, երիտասարդը սկսել է իր աշխատանքն ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի զինվորների լուսանկարների վերականգնմամբ և գունավորմամբ։ Մեդսենի խոսքով՝ գունային էֆեկտներ ստացած լուսանկարներն իրեն ավելի են մոտեցնում պատմությանը։
Շուտով նա իր ուղղությունը փոխել է՝ մասնագիտանալով պատմական անձանց լուսանկարներն ավելի ժամանակակից դարձնելուն։ Ուինսթոն Չերչիլ, Էլիզաբեթ Թեյլոր, Չարլի Չապլին, Քերի Գրանտ, Էռնեստ Հեմինգուեյ, Աբրահամ Լինքոլն, Մարկ Թվեն և այլ անձինք ներառված են Մեդսենի մշակած լուսանկարներում։
Լուսանկարիչը նշել է, որ իրենից 20-30 րոպե է խլում յուրաքանչյուր նմուշ մշակելու համար՝ կախված դրա որակից։ Բացի այդ, Մեդսենն իր աշխատանքի ընթացքում երբեք գույները չափից ավելի շատ չի պայծառեցնում, որպեսզի լուսանկարների վինտաժային շունչն ու տեսքը չկորի։










