Գեղարքունիքում 7 մեքենա է արգելափակվել ձյան մեջ

09:41 • 24.12.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 01.49–ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտակայքում մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ, ինչից առաջացել է խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ–փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել 7 ավտոմեքենա: