Զբոսաշրջիկները վնասել են մայաների տաճարը՝ չկայացած «աշխարհի վերջի» պատճառով
Օտարերկրացի զբոսաշրջիկները վնասել են մայաների ամենախոշոր տաճարը, հայտնում է РБК-ն։ Նրանք այնքան են ոգևորվել «աշխարհի վերջը» դիմավորելու մտքից, որ արդյունքում սրբավայրը վերականգնել հնարավոր չէ, փոխանցում է France24-ը։
Խոսքը Գվատեմալայում գտնվող «Տիկալ» տաճարի մասին է, որը մինչ մեր օրերը պահպանված մայաների ամենամեծ սրբավայրն է։ «Մարդկության վերջին օրը» դիմավորելու համար այնտեղ էր ժամանել առնվազն 7 հազար զբոսաշրջիկ, ովքեր բարձրացել են բուրգի վրա և մասամբ վնասել այն։
Գվատեմալացի մշակութաբաններն արդեն խնդրել են զբոսաշրջիկներին «հաջորդ անգամ (երբ կլինի հերթական «աշխարհի վերջը») հիշել, որ բուրգը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցված հուշարձան է»։










