Ճապոնիայում «Թշվառները» հաղթել է «Հոբիթ»-ին

12:15 • 24.12.12

Ճապոնիայի վարձույթում դեկտեմբերի 21-ին հայտնված Թոմ Հուպերի «Թշվառները» մյուզիքլը հանգստյան օրերի ընթացքում կարողացել է վաստակել ավելի շատ գումար, քան Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ. Անսպասելի ճանապարհորդություն» ֆիլմը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The Wrap-ին։

 

«Թշվառները» ցուցադրվել է 348 կինոթատրոնում և կարողացել է վաստակել մոտ 4,2 մլն դոլար։

 

Արդյունքում այն դարձել է ճապոնական վարձույթում նախորդ շաբաթվա «ամենահաջողակ» հոլիվուդյան ֆիլմը։

 

Ճապոնիայում  «Հոբիթ»-ի հասույթը նախորդ շաբաթ կազմել է մոտ 2,7 մլն դոլար։