Ճապոնիայի ԱԳՆ-ն կարող է կին ղեկավարել
Ճապոնիայի Արտաքին գործերի նոր նախարար կարող է դառնալ դիվանագիտական հարցերում բավական փորձառու Յորիկո Կավագուտին, ով 2002-2004թթ. արդեն ղեկավարել է ԱԳՆ-ն և ակտիվորեն զբաղվել Ռուսաստանի հետ կապերի զարգացմամբ, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Կիոդո գործակալությանը։
Ճապոնիայի նոր կառավարությունը կձևավորվի չորեքշաբթի, երբ խորհրդարանը վարչապետի պաշտոնում ընտրի Սինձո Աբեին, ով հաղթանակ է տարել արտահերթ համընդհանուր ընտրություններում։










