Մակեդոնիայի ընդդիմության առաջնորդը անհնազանդության կոչ է արել
Մակեդոնիայի սոցիալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Բրանկո Ցրվենկովսկին երկրի բնակչությանը կոչ է արել դեկտեմբերի 25 –ին քաղաքացիական անհնազանդության գործընթաց սկսել, հաղորդում է BBC-ն:
«Այսօրվանից սկսած մենք ոչ կառավարություն ունենք, ոչ սահմանադրություն, ոչ խորհրդարան: Կա միայն դիկտատուրա մի կողմում և ժողովուրդ` մյուս կողմում», - ասել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ, Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաները վերաճել էին կառավարամետ ուժերի և ընդդիմադիրների բախումների:
Նախօրեին ընդդիմադիր պատգամավորները բարիկադավորվել էին խորհրդարանի շենքում՝ պահանջելով հաջորդ տարվա բյուջեի վերաբերյալ քվեարկությունը տեղափոխել «ավելցուկային պետպարտքի» պատճառով, որն իրենց կարծիքով առաջանում է, երբ իրականացվում են բյուջեով նախատեսված ծախսերը:










