Առյուծները 3 տարի կերակրել են թակարդն ընկած իրենց եղբորը (լուսանկարներ)
Տանզանիայում առյուծների խումբը երեք տարի շարունակ հոգ է տարել իրենց երիտասարդ ցեղակցին, որը դանդաղորեն մեռնում էր այն մետաղական լարերի պատճառով, որոնք մանկուց պատել էին նրա վիզը, հայտնում է Life News-ը:
Տանզանիայի Միկումի ազգային պարկում զբոսաշրջիկները վիրավոր առյուծին նկատել էին դեռ 2009-ին. դեռ ձագ եղած ժամանակ այդ առյուծը թակարդն էր ընկել և նրա վզին մետաղական «վզկապ» էր մնացել:
Ժամանակի ընթացքում առյուծը իր կապանքի իսկական գերին էր դարձել, իսկ դա նրան դատապարտել էր դանդաղ խեղդամահության:
Աշխատողները փորձել են օգնել կենդանուն, սակայն նրանց խանգարել է այգու մեծ տարածքը և կենդանիների վայրենության աստիճանը: Նրանք ապշահար են եղել, թե ինչպես են առյուծի քույր-եղբայրները հոգ տարել անօգնական դարձած գազանին:
Այս տարվա օգոստոսին հնարավոր է եղել քնացնել առյուծին և փորձել օգնել նրան՝ անասնաբույժների միջոցով: Նրանց աշխատանքին խոչընդոտել են 5-6 այլ առյուծներ:
Խոր սպիներ մնացել են, սակայն առյուծը փրկվել է:










