Նյու Յորք նահանգում անհայտ անձը կրակ է բացել հրշեջների ուղղությամբ. կան տուժածներ
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Վեբսթեր քաղաքում անհայտ անձը կրակ է բացել հրշեջների ուղղությամբ, ովքեր ժամանել էին տներից մեկում բռնկված հրդեհը մարելու նպատակով, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ տուժել է մի քանի մարդ։ Նրանց թիվը դեռևս հայտնի չէ, նրանք բոլորը տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։
Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով՝ այժմ կրակը տարածվել է ևս մեկ կառույցի վրա։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։










