Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ վերահսկիչ պալատ, պարգևատրել մի խումբ աշխատողների
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է ԼՂՀ վերահսկիչ պալատ եւ հանդիպում ունեցել գերատեսչության աշխատակիցների հետ, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2012–ին կատարված աշխատանքներին եւ հետագա անելիքներին վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանը դրական է գնահատել Վերահսկիչ պալատի գործունեությունը՝ նշելով, որ ակնկալում է նման գործելաոճ նաև 2013–ին:
Նախագահը ներկաներին շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերահսկիչ պալատի գործունեության 10-րդ տարեդարձի կապակցությամբ եւ իրենց ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարած մի խումբ աշխատողների հանձնել արժեքավոր նվերներ։










