Ճապոնիայում Norwalk virus-ի բռնկման հետևանքով 6 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են
Ճապոնիայի Միյաձակի պրեֆեկտուրայում 6 մարդ է մահացել Norwalk virus-ի բռնկման պատճառով, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են, հայտնում է Газета-ն՝ հղում անելով Japan Times–ին։
Ինչպես հաղորդել է Ճապոնիայի առողջապահության նախարարությունը, սա ինֆեկցիայի բռնկման ամենախոշոր դեպքն է 2006 թ. ի վեր։ Երկրում համազգային նախազգուշացում է հայտարարվել։
Norwalk virus-ն աղեստամոքսային հիվանդությունների համաճարակի պատճառ է։ Դրա նկատմամբ առավել խոցելի են տարեցներն ու փոքր երեխաները։ Այն տարածվում է օդակաթիլային տարբերակով, ինչպես նաև սննդի միջոցով։
Ներկայում Norwalk virus ախտանիշերով հոսպիտալացված է 44 մարդ, 1.200-ի մոտ գրանցվել են սննդային թունավորման դեպքեր։ Պարբերականի տվյալների համաձայն՝ վարակի տարածման աղբյուր են հանդիսացել սննդի արտադրությամբ զբաղվող 2 տեղական ընկերություններ։










