Պակիստանը ճանաչել է Կոսովոյի անկախությունը

22:07 • 24.12.12


Պակիստանը ճանաչել է Կոսովոյի հանրապետության անկախությունը, տեղեկացնում է Սինխուա գործակալությունը` հղում կատարելով պակիստանյան ԱԳՆ-ին:


Գերատեսչությունը նշում է, որ այս որոշումը կայացվել է Կոսովոյի ժողովրդի ձգտումներին համապատասխան:


«Պակիստանի կառավարությունը որոշել է Թուրքիայի իր դեսպանին լիազորել Կոսովոյում ներկայացնել Պակիստանը»,- գրված է հայտարարության մեջ:


Կոսովոյի ալբանական իշխանությունները` ԱՄՆ-ի և Եվրամիության մի շարք երկրների աջակցությամբ,  2008 թվականի դեկտեմբերի 17-ին միակողմանիորեն հայտարարել են Սերբիայից անկախացման մասին: Այսօրվա դրությամբ հանրապետությունը ճանաչել են մոտ 100 երկրներ, տեղեկացնում է Риа Новости-ն: