Չինաստանում 11 երեխա է զոհվել ավտովթարից

15:52 • 24.12.12

Չինաստանում առնվազն 11 երեխա է զոհվել մինիավտոբուսի վթարի հետևանքով, հայտնում է Reuters-ը:

 

Մեքենան ընկել է լճակը, ինչպես հայտնում է Xinhua լրատվականը: Ոստիկանները ձերբակալել են մինիավտոբուսի վարորդին, որը 15 երեխա էր տեղափոխում հարավային Ջիանգսի նահանգ:

 

Անցած տարի նոյեմբերին ավտոբուսի վթարի հետևանքով մանկապարտեզի 18 երեխաների մահը հասարակական զայրույթի տեղիք էր տվել և երկրի իշխանություններին դրդել ավելի շատ գումար հատկացնել դպրոցական ավտոբուսների ծառայությունների համար: