Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԱԿ ներկայացուցիչներին

20:31 • 24.12.12

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ներկայացուցիչներին՝ ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ։


Վերջիններս Սերժ Սարգսյանին հայտնել են կուսակցության Հանրապետական վարչության ընդլայնված նիստում օրերս կայացրած որոշման՝ առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու և
ընտրությունների ընթացքում նրան սատարելու մասին:


Ինչպես տեղեկանում ենք նախագահի գրասենյակի կայքից, ՌԱԿ ներկայացուցիչները տեղեկացրել են նախագահին, որ կուսակցության վարչությունը, լիազորված լինելով, այդ մասին նաև հայտարարություն է տարածել Հայաստանում և Սփյուռքում գործող Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար մարմինների անունից:


Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռամկավար ազատական կուսակցությանը՝ վստահության և առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը պաշտպանելու համար: