Rolling Stones-ի կիթառահարն ամուսնացել է երրորդ անգամ

00:13 • 24.12.12

Բրիտանական լեգենդար ռոք խմբի` Rolling Stones-ի կիթառահար 65 ամյա Ռոն Վուդը (Ռոնալդ Դեվիդ Վուդ) ամուսնացել է երրորդ անգամ, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով բրիտանական The Daily Mail պարբերականին:

 

Երաժշտի ընտրյալն այս անգամ 34-ամյա Սալլի Համֆրիս է, ով դեռևս նոյեմբերին հանրությանն էր ներկայացրել իր ստացած նշանադրության մատանին: Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել անհայտ վայրում՝ մոտիկ բարեկամների նեղ շրջանակի ընկերակցությամբ, իսկ արդեն առիթը նշվել է լոնդոնյան Դորչեսթր հյուրանոցում, որտեղ Ռոնը 8 հարկերում համարներ էր վարձել: Հյուրերի թվում էին բազմաթիվ հայտնի երաժիշտներ՝ Ռոդ Սթյուարտը, Պոլ Մակարտնին և այլոք:

 

Դրանից առաջ, հայտնի երաժիշտը լքել էր իր 23 տարվա կնոջը՝ մոսկվաբնակ 21 ամյա մատուցողուհի Կատյա Իվանովայի հետ կապի պատճառով: Իսկ ահա Կատյայի հետ բաժանումը տեղի էր ունեցել 2009թ. ձմռանը՝ մի քանի սկանդալային պատմությունների արդյունքում: