Երևանի Բագրևանդի փողոցում 35-ամյա տղամարդու են վրաերթի ենթարկել
09:56 • 24.12.12
Անհայտ ավտոմեքենայի վարորդը դեկտեմբերի 23-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Բագրևանդի փողոցում վրաերթի է ենթարկել 35-ամյա մի տղամարդու։
Ոստիկանությունից Tert.am–ին տեղեկացնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










