Ռուսական նավերը հատուկ ստորաբաժանումներով և տեխնիկայով ուղևորվել են դեպի Տարտուս

17:10 • 24.12.12

Ռուսական «Ազով» և «Նիկոլայ Ֆիլչենկով» նավերը ծովային հետևակի հատուկ ստորաբաժանումներով և ռազմական տեխնիկայով Նովոռոսիյսկից ուղևորվել են սիրիական Տարտուս նավահանգիստ, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

 

ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբից տեղեկացրել են, որ նավերին ուղեկցելու են «Մոսկվա» հրթիռային հածանավը և «Սմետլիվի» նավը։

 

Տարտուսում տեղակայված է ռուսական ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կայանը։ Սիրիայում հակամարտության սրման դեպքում նավերը տարհանելու են Սիրիայի ռուս բնակչությանը։