Վրաստանը կմասնակցի Սոչի-2014-ին

14:43 • 24.12.12

Թբիլիսին կմասնակցի Սոչի-2014 օլիմպիական խաղերին. մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, վարչապետի խոսքով՝ դա կօգնի Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը։

 

«Մենք անպայման կմասնակցենք Սոչիի օլիմպիադային։ Եթե մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ և հրաժարվենք Սոչիի խաղերին մասնակցելուց, դա դժվար կլինի բացատրելը»,-ասել է Իվանիշվիլին։

 

Նա հիշեցրել է, որ հին Հունաստանում հանուն խաղերի դադարեցվում էին հակամարտությունները։


Իվանիշվիլիի խոսքով՝ Սոչիի օլիմպիական խաղերին մասնակցելուց գոհ պետք է լինեն նաև վրացի մարզիկները։

«Ինչո՞ւ մենք չպետք է օգնենք մեր մարզիկներին։ Օլիմպիական խաղերը լավ առիթ են Ռուսաստանի հետ հարաբերությունները հաղթահարելու համար, սակայն եթե դա տեղի չունենա, ապա հարկ կլինի այլ առիթ փնտրել»,-նշել է վարչապետը։