Իսպանիայում հասարակաց տնից ավելի քան 300 մարդ է տարհանվել
Առնվազն 300 մարդ է տարհանվել Իսպանիայի Լա-Ժունկերա քաղաքի հասարակաց տնից ռումբի՝ պայթյունի վտանգի պատճառով, այսօր հաղորդել է Իսպանիայի ՆԳՆ-ի ներկայացուցիչը, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
Նրա խոսքով, դիմակավորված անհայտ անձը մեքենայով եկել է հասատակաց տան մոտ և բղավել, որ մեքենան ականապատված է: Դրա հետ մեկտեղ նա թափահարել է զենքը:
Հետո տղամարդը անհայտ ուղղությամբ հեռացել է և անհետացել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներից 7 ժամ է պահանջվել, որ մեքենան ականազերծվի, նշել են ՆԳՆ-ում:










