Ստամբուլում ԿԳՆ պատմական շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

09:42 • 24.12.12

Ստամբուլի կրթության վարչության պատմական շենքում վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է թուրքական TRThaber-ը։
 

Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն։
 

Կարճ ժամանակ անց հրդեհը տարածվել է շենքի տանիքում՝ ընդգրկելով ողջ տարածքը։
 

Հրդեհը մարելու համար շրջակա թաղամասերից բազմաթիվ հրշեջ մեքենաներ են ժամանել դեպքի վայր։ Տուժածների և վնասի չափերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։.