Սարալանջի պողոտայում ինքնասպանության փորձ կատարած աղջիկը կվիրահատվի

10:43 • 24.12.12

Այսօր պետք է վիրահատության ենթարկվի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 17-ամյա Ջեմմա Բ–ն, ով շաբաթ օրը ժամը 15.30-ին Երևանի Սարալանջի պողոտայում` «Արագիլ» ռեստորանի մոտակայքում, փորձել էր ինքնասպան լինել՝ իրեն ցած նետելով կամրջից: 


Այս մասին Tert.am-ին հայտնեց Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի մամուլի քարտուղար Վիկտորիա Անիկինան:


«Նա ունի ազդրի կոտրվածք: Վիճակը ծանր չէ»,- ասաց մամուլի քարտուղարը:


Հիշեցնենք, որ աղջիկը հիվանդանոց տեղափոխվել էր մարմնական տարբեր վնասվածքներով և, ըստ բժիշկների, նրա առողջական վիճակը բավարար է: