OCDE-ն կազմել է եվրոպացի ուսուցիչների աշխատավարձերի վարկանիշային ցուցակը

17:24 • 24.12.12

Հրապարակվել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ OCDE-ի (զարգացած երկրների միջազգային տնտեսական կազմակերպություն) «Հայացք 2012թ. կրթությանը» հետազոտության տվյալները, որի ուսումնասիրության առարկան դարձել է ուսուցիչների աշխատավարձը Եվրոպայում, հայտնում է Корреспондент-ը։

 

Պարզվել է, որ Լյուքսեմբուրգի ուսուցիչները բոլորովին չեն նախանձում հարևան քաղաքների իրենց գործընկերների եկամուտներին։ Այստեղ սկսնակ ուսուցիչը կարող է ստանալ տարեկան 50,175 եվրո։


Ընդ որում՝ աճող աշխատանքային փորձի հետ ավելանում է նաև աշխատավարձը։ 10 տարի անց եկամուտը կազմում է արդեն 64,819, իսկ ևս 5 տարի անց՝ 73,164 եվրո։ Բացի այդ, իրենց վաստակած հանգստին Լյուքսեմբուրգի ուսուցիչները գնում են ազդեցիկ աշխատավարձով՝ 88,517 եվրո։

 

Միջնակարգ կրթության համակարգում տարեկան եկամուտը սկսվում է 56,793 եվրոյից և աշխատանքի ավարտին մոտ ավելանում է՝ հասնելով մինչև 98,763 եվրոյի, նշում է Wort պարբերականը։

 

Բելգիայում ուսուցման 1-ին և 2-րդ աստիճանի ուսուցիչները ստանում են մոտավորապես նույն աշխատավարձը, իսկ ահա դասախոսները կարող են տարեկան առավելագույնը 52,533 եվրո եկամտի հույս ունենալ, ընդ որում՝ կարիերայի սկզբում նրանք ստանում են ոչ պակաս, քան 29,971 եվրո։

 

Ֆրանսիայում կրթության ոլորտում վճարման իրավիճակն ավելի տխուր է։ Երիտասարդ ուսուցիչները ստանում են  տարեկան 21,105 եվրո և ավարտում են կարիերան 39,685 եվրո եկամտով։

 

Միևնույն ժամանակ փորձագետները պարզել են, որ ամենահուսադրող իրավիճակը ստեղծվել է Գերմանիայում։ Այստեղ ուսուցիչները կարող են տարեկան 35,757-ից մինչև 47,112 եվրո եկամտի հույս ունենալ։