Թուրքիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով 2 մարդ է զոհվել
18:28 • 24.12.12
Թուրքիայի հարավում այսօր թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է տեղական «Հյուրրիեթ» թերթը։
Ըստ պարբերականի տվյալների՝ գյուղատնտեսական ավիացիայի ինքնաթիռը կործանվել է Անթալիա շրջանի անտառային հատվածում։
Վթարի հետևանքով մահացել է ազգությամբ թուրք օդաչուն և ինքնաթիռում գտնվող Գերմանիայի քաղաքացի Մարկ Պարիսը։
Placeholder










