Վրաստանում մառախուղի պատճառով Կիև-Թբիլիսի չվերթի օդանավը վայրէջք է կատարել Երևանում
Կիև-Թբիլիսի չվերթի ինքնաթիռը դեկտեմբերի 23 լույս 24-ի գիշերվա ընթացքում Թբիլիսիի օդակայանի մառախուղի պատճառով վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
Այս մասին Tert.am-ին հայտնեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
«Ինքնաթիռը Երևանում սպասել է մոտ մեկ ժամ, ժամուկես, այնուհետև Վրաստանում մառախուղը ցրվելուց հետո ուղևորվել է Թբիլիսի»,- ասաց Գևորգ Աբրահամյանը:










