Ադելն արտոնագրել է իր անունը

17:39 • 25.12.12

Բրիտանացի երգչուհի Ադելն արտոնագրել է իր անունը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The Sun-ին։


Երգչուհին ցանկանում է կանխել իր անվան օգտագործումը կոմերցիոն նպատակներով, օրինակ՝ օծանելիքի կամ թանկարժեք իրերի օգտագործման մեջ։

 

Ինչպես մեկնաբանում է The Sun-ը՝ Ադելը չի ցանկանում, որ որևէ մեկն իր անվան օգնությամբ, խաբեության ճանապարհով վստահեցնի սպառողներին, թե ինքն ինչ-որ կերպ կապ ունի տվյալ արտադրանքի հետ։