Մասիսի սոցապ աշխատողը բերման է ենթարկվել 35 000 դրամ կաշառք վերցնելու փաստով

12:41 • 25.12.12

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած Մասիս քաղաքի 35-ամյա մի բնակչուհի հայտնել է, որ ինքը գրանցված է «Փարոս» ծրագրով նպաստառուների ցուցակում և ս/թ հոկտեմբեր ամսից սկսած այն շարունակելու և նպաստից իրեն չզրկելու համար ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի Մասիս քաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման Բաղդասարյանն իրենից պահանջում է մեկ ամսվա հասանելիք 35.000 դրամ գումարը որպես կաշառք:

 

Ըստ Ոստիկանության կայքի՝ ձեռնարկված միջոցառումների ընթացքում Ա. Բաղդասարյանը քաղաքացուհուց Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանի 3-րդ հարկում գտնվող իր աշխատասենյակում 35.000 դրամ գումարը որպես կաշառք ստանալուց հետո փաստով բռնվել է:


Կաշառքի առարկա հանդիսացող գումարը արձանագրությամբ վերցվել է:


Ա. Բաղդասարյանը բերման է ենթարկվել:

 

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեակատարողական գլխավոր վարչություն հետագա ընթացքը լուծելու համար: