ՀՀ նախագահի թեկնածուներն այսօրվանից կարող են փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի` Հանրապետության նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 4-ը:
Ինչպես տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, Ամանորի և Ծննդյան տոներին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը և հանձնաժողովի աշխատակազմը աշխատելու է հերթափոխով` ամեն օր` 9.00 -18.00-ն:










