Չինաստանի առևտրի կենտրոններից մեկում ակվարիում է կոտրվել՝ կենտրոնը լցնելով գիշատիչ ձկներով (տեսանյութ)
Չինաստանի Շանհայ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում 34 տոննա կշռող ակվարիումը՝ էկզոտիկ ձկներով, կրիաներով և շնաձկներով, կոտրվել է, որի հետևանքով տուժել է 15 մարդ, տեղեկացնում է Life News-ը։
Ջրից բացի, առևտրի կենտրոնի տարածք են լցվել ծովային տասնյակ կենդանիներ, այդ թվում՝ մոտ 40 սմ երկարությամբ շնաձկներ։
Փոքրիկ գիշատիչները տեղում սատկել են։
15 մարդ, այդ թվում՝ առևտրի կենտրոնի 8 աշխատակից, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունեցել, որ մարդիկ չեն հասցրել հեռանալ։ Ակվարիումի վնասման պատճառը հայտնի չէ։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










