Աղջկան կորցրած չինացին դիտմամբ մեքենայի տակ է գցել 23 երեխայի
Չինաստանի հյուսիսում արյունալի հարձակում է տեղի ունեցել երեխաների վրա, հայտնում է НТВ-ն:
Ֆենին շրջանում 48-ամյա տղամարդն իր մեքենան քշել է դպրոցից տուն վերադարձող երեխաների վրա: Սեփական աղջկան կորցրած տղամարդը մեքենայով իսկական «որս» է կազմակերպել:
Տուժել է 23 երեխա, որոնցից 13-ը հոսպիտալացվել են կոտրվածքներով և գանգուղեղի վնասվածքներով:
Երբ բոլոր երխաները փախել են դեպքի վայրից, տղամարդը հրկիզել է մեքենան, որի մեջ նախապես կենցաղային գազի տարա էր տեղադրել: Պայթյունից հնարավոր է եղել խուսափել. հրշեջները ժամանակին հանգցրել են կրակը:
Տղամարդը ձերբակալված է. նրա արյան մեջ ալկոհոլ կամ թմրանյութեր չեն հայտնաբերվել: Նա հրաժարվել է բացատրել իր արարքը: Ոստիկանությունը ենթադրում է, որ նրա դրդապատճառը վրեժն է հասարակությունից. 3 տարի առաջ նրա աղջիկը սպանվել է, իսկ հայրը դժգոհ է, որ նրան սպանած 4 անձինք չեն դատապարտվել մահապատժի:










