Հնդկաստանը և Պակիստանը 5 տարի դադարից հետո կրիկետով են մրցել

20:20 • 25.12.12

Հնդկաստանի և Պակիստանի կրիկետի հավաքականները հինգ տարվա մեջ առաջին անգամ Քսան20 (T20) տարբերակով խաղ են անցկացրել: 2008թ. սկսած խաղեր չեն անցկացվել երկրների միջև հարաբերությունների վատացման պատճառով` Մումբայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, հաղորդում է BBC-ն:


Դիտորդները մարզական այդ հանդիպումը «դիվանագիտական հալոցքի նախանշան են անվանում»:


BBC-ի Հնդկաստանում թղթակցի խոսքով, Բանգալորում կայացած մրցափուլը, որը անցնում էր անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում, արդեն երկու կողմերի մարզասերների քննարկումների առիթ է դարձել: