Ռուսական СТС հեռուստաալիքը փակում է Կանդելակիի՝ «Ամենախելացին» հաղորդումը
Ռուսական СТС հեռուստաալիքը փակում է «Ամենախելացին» հաղորդումը՝ հեռուստաալիքի նորացման հետ կապված, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Գործակալությանը հեռուստաալիքի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հեռուստադիտողներին սպասվում են բոլորովին նոր հաղորդումներ։
«Ամենախելացին» հեռուստանախագծի հաղորդավարուհի Թինա Կանդելակին ասել է, որ «ալիքը զվարճանքների կուրս է վերցնում», այդ իսկ պատճառով հրաժարվում է իմաստալից հաղորդումներից, որոնք, ըստ նրա, «հասարակական կարևոր գործառույթ էին իրականացնում»։
«Հեռուստաալիքը զվարճանքների կուրս է վերցնում, վճարունակ լսարանի համար, իսկ մանկական հաղորդումներում գովազդ տեղադրել չի կարելի»,- ասել է Կանդելակին՝ ընդգծելով, որ ափսոսում է և տասը տարի եղել է հաղորդման հաղորդավարը։
Նշենք, որ առաջին հաղորդումը հեռարձակվել է 2003 թ.-ի մարտի 8-ին։










