2012թ. ամենաեկամտաբեր դերասանները` ըստ Forbes-ի (տեսանյութ)

13:34 • 25.12.12

Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է անցնող տարվա ամենաեկամտաբեր դերասանների ցանկը։ Այս կամ այն դերասանին կամ դերասանուհուն  ցուցակում ներառելու համար հանդեսի մասնագետները հաշվի են առել, թե նրանց մասնակցությամբ ֆիլմերն ամբողջ աշխարհի կինոթատրոններում որքան հասույթ են ապահովել։

 

Այսպիսով, առաջին հորիզոնականում է Ռոբերտ Դաունի կրտսերը։ Նրա մասնակցությամբ «Վրիժառուները» ֆիլմն այս տարի համաշխարհային վարձույթում հավաքել է 1,5 մլրդ դոլար և ամենաեկամտաբեր ֆիլմերի ցանկում զբաղեցրել 3-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն «Տիտանիկ»-ին և «Ավատար»-ին։

 

2. Կիրսթեն Սթյուարտ   «Մթնշաղ», «Սպիտակաձյունիկն ու որսորդը», 1,2 մլրդ դոլար,
3. Կրիստիան Բեյլ           «Սև ասպետ. Լեգենդի վերածնունդը», 1 մլրդ դոլար,
4. Դենիել Քրեյգ               «007. Կոորդինատները Սքայֆոլ», 951 մլն դոլար,
5. Ռոբերտ Պատինսոն  «Մթնշաղ», «Կոսմոպոլիս», «Լավ ընկեր», 793 մլն դոլար,
6. Թեյլոր Լոտներ           «Մթնշաղ», 779 մլն դոլար,
7. Էնդրյու Գարֆիլդ      «Սարդ մարդ», 752 մլն դոլար,
8. Ջենիֆեր Լոուրենս     «Սոված խաղեր», «Փողոցի վերջի տունը», «Իմ ընկերը հոգեկան հիվանդ է», 748 մլն դոլար,
9. Ուիլ Սմիթ                    «Սևազգեստ մարդիկ 3», 624 մլն դոլար,
10. Մարկ Ուոլբերգ       «Երրորդն ավելորդ է», 598 մլն դոլար։