65 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մյանմայի ջունգլիներում

10:37 • 25.12.12

Վաթսունհինգ ուղևոր տեղափոխող ինքնաթիռը եղանակային վատ պայմանների պատճառով վայրէջք է կատարել Մյանմայի օդանավակայանի մոտ։
 

Ինչպես տեղեկացնում է ռուսական Взгляд-ը, երկու օդաչուները վնասվածքներ են ստացել։
 

Ուժգին ձյան պատճառով՝ Յանդոն-Մանդայալ-Հեհո թռիչքն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել օդանավակայանից 3 կմ հեռավորության վրա՝ ջունգլիներում։


Ականատեսների խոսքով՝ ջունգլիներում վայրէջք կատարած ինքնաթիռը հրդեհվել է։
 

Մեկ մարդ անհայտ կորած է համարվում, այլ մանրամասներ չեն հաղորդվում։