Հռոմի կաթոլիկ եկեղեցու գանձերը տեղադրվել են համացանցում

17:53 • 25.12.12

Հռոմի կաթոլիկ եկեղեցին համացանցում տեղադրել է իրեն պատկանող կերպարվեստի գործերի կատալոգը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The Art Newspaper-ին։

 

Գեղարվեստական ժառանգության օբյեկտների էլեկտրոնային որոնման համակարգի ստեղծման աշխատանքները տևել են 16 տարի, սակայն համակարգը դեռևս հեռու է կատարելությունից։ Կատալոգում ներառված է 3.5 մլն օբյեկտ, սակայն որոշ եկեղեցիներում պահվող իրերը դեռևս պետք է ներառել որոնողական համակարգում։

 

Նախագիծը եկեղեցու և պետության համատեղ աշխատանքն է, որի համար ծախսվել է ավելի քան 50 մլն եվրո։


Համացանցի օգտատերերը կարող են որոնել մի քանի չափանիշերով՝ նկարչի անունով, գործի ստեղծման անվանումով, թեմատիկայով և ժամանակաշրջանով։