Անտիկ իրերի ապօրինի վաճառքի համար երկու հույներ դատապարտվել են ցմահ ազատազրկման
Հունական դատարանը երկու տղամարդու դատապարտել է ցմահ բանտարկության` անտիկ իրերի գողության համար, որոնց արժեքը կազմում է 15.8 միլիոն դոլար: Հնությունները գողացվել են երկրի հյուսիսում գտնվող գերեզմանում իրականացվող պեղումների ժամանակ, տեղեկացնում է Lenta.ru կայքը` հղում կատարելով Associated Press-ին:
Սալոնիկի դատարանը անօրինական պեղումների և հնությունների տեղափոխման համար դատապարտել է չորս մարդու: Նրանցից երկուսին դատապարտել են 20 և 16 տարի ազատազրկման:
Ըստ գործակալության տվյալների՝ խոսքը գնում է հին իրերի մասին, որոնցից 70-ը թվագրվում են մ.թ.ա. VI դարով: Դրանց թվում կան ոսկե դիմակներ, չորս գլխարկ, օծանելիքի ապակե տարա, ոսկե դիադեմայի մասեր և երկաթե թուր:
Ներկայումս Սալոնիկում գտնվող գերեզմանատանը, որտեղ հայտնաբերվել էին հնությունները, հնէաբանները շարունակում են պեղումները:










