ՌԴ ԱԳՆ մուսուլման ռուսաստանցիներին խորհուրդ չի տալիս ուսանել «արաբական գարուն տեսած» երկրներում
Ռուսաստանի ԱԳՆ-ն մուսուլմանցի ռուսաստանցիներին խորհուրդ չի տալիս սովորել այնպիսի արաբական երկրներում, որոնցում հեղափոխություններ են տեղի ունեցել, հայտնում է Gazeta-ն:
ԱԳՆ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Կոնստանտին Շուվալովն ասել է, որ նախկինում այդ երկրները՝ Եգիպտոսը, Թունիսը և այլն, կրթություն ստանալու առումով ամենաապահովն ու հեռանկարայինն էին համարվում: Սակայն այժմ, ըստ պաշտոնյայի, «պետք է տեսնել և օգտագործել այլ հնարավորություններ»: Նա խորհուրդ է տվել, օրինակ, նկատի ունենալ Ինդոնեզիան, «որը զերծ է մնացել այդ փոփոխություններից»:
Աղբյուրը հիշեցնում է, որ հենց Կահիրեում է գտնվում ամենահեղինակավոր մուսուլմանական համալսարանը՝ Ալ-Ազհարը:










