Կաբարդինա-Բալկարիայի գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտորը գնդակահարվել է իր աշխատասենյակում

16:22 • 25.12.12

Կաբարդինա-Բալկարիայի Հանրապետության (ՌԴ) Նալչիկ քաղաքում այսօր անհայտ անձինք սպանել են պետական գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտոր Բորիս Ժերուկովին, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի ԿԲՀ Քննչական վարչության պաշտոնական ներկայացուցչին։

 

«Ժամը 11-ի սահմաններում Նալչիկ քաղաքում Կոկովի անվ. գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտոր Բորիս Ժերուկովի աշխատասենյակ է ներխուժել երկու անհայտ անձ և կրակել նրա վրա։ Տուժածը տեղում մահացել է»,- հայտնել են վարչությունից։

 

Պարզվել է նաև, որ Ժերուկովը Կաբարդինա-Բալկարիայի Հանրապետության խորհրդարանում գլխավորում է «Եդինայա Ռոսիա» խմբակցությունը։