Կալաշնիկովը վերակենդանացման բաժանմունքում է
19:13 • 25.12.12
Հանրահայտ զենքի հեղինակ Միխայիլ Կալաշնիկովը շտապ հոսպիտալացվել է, հայտնում է Life News-ը:
93-ամյա Կալաշնիկովը Ուդմուրտիայի Հանրապետական սրտաբանական կլինիկական դիսպանսերի վերակենդանացման բաժանմունքում է:
Կալաշնիկովը համանուն զենքի հեղինակն է, որ 1947-ին ներառվեց ԽՍՀՄ-ի զինանոց և համարվում է աշխարհում ամենատարածված հրազենը:
Placeholder










