Կալիֆոռնիայում կաղամարները զանգվածային ինքնասպանություն են գործել (տեսանյութ)

18:08 • 25.12.12

Մինչ մարդիկ պատրաստվում են Ամանորին և Սուրբ Ծննդին, Կալիֆոռնիայում կաղամարները սովամահ են լինում, հայտնում է Вести-ն։

Կենսաբանների կարծիքով՝ դա ամենահավանական պատճառն է, թե ինչու են ծովային կենդանիները միասին ափ նետվել Մոնտերեյ ծոցի շրջանում։

Գիտնականները չեն կարող ստույգ նշել, թե ինչն է դարձել կաղամարների զանգվածային ինքնասպանության պատճառ։

 

Շրջանում կարանտին է հայտարարվել, այժմ այստեղ արգելվում է լողալ, իսկ կաղամարներին օգտագործել խոհարարական նպատակներով կտրականապես խորհուրդ չի տրվում։