Մակեդոնիայի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)

12:40 • 25.12.12

Մակեդոնիայի խորհրդարանում և խորհրդարանից դուրս տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով տուժել է 6 մարդ, այդ թվում նաև 2 քաղաքական գործիչ, հայտնում է Взгляд-ը՝ հղում անելով Reuters-ին։

 

Զանգվածային անկարգության պատճառ է հանդիսացել կառավարության առաջարկած 2013-ի բյուջեի նախագիծը, որին դեմ է արտահայտվել ընդդիմությունը՝ Բրանկո Ցրվենկովսկու գլխավորությամբ, ով ազգային ապստամբության կոչ է արել՝ ի նշան խորհրդարանի կողմից բյուջեի նախագծի ընդունման։

Ընդդիմադիր գործչին հատկապես դուր չի եկել չինովնիկներին մեքենաների և կահույքի գնման նպատակով տրամադրված չափից ավելի մեծ գումարները։ Նա պահանջել է, որպեսզի բյուջեն կրճատվի առնվազն 264 մլն դոլարով։

 

Սրան ի պատասխան, իշխող պահպանողական կուսակցությունը մեղադրել է Ցրվենկովսկուն օրինական կառավարությունը բռնության և սադրանքների ճանապարհով տապալելու փորձի մեջ։

 

Արդյունքում խորհրդարանի նիստերի դահլիճում կռիվ է սկսվել, իսկ դրսում հավաքված քաղաքացիները քարեր և ձվեր են նետել խորհրդարանի շենքի և իրավապահների ուղղությամբ։