Դեկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ. 5-օրյա կանխատեսում
Դեկտեմբերի 26-30-ին մեր հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ Քամին կլինի հյուսիս-արևելյան ուղղությամբ՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ:
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 4-6, 28-29-ին ջերմաստիճանը կբարձրանա 5-6, 30-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին ցածրադիր մասերում հնարավոր է մառախուղ:











