Նյու Յորքում հրշեջներին սպանած անձը միտումնավոր է հրդեհել տունը՝ նրանց կանչելու համար (տեսանյութ)
ԱՄՆ Նյու Յորք նահանգում նախօրեին երկու հրշեջների սպանած անձը տառապել է հոգեկան խանգարմամբ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով BBC-ին։
Նախքան ինքնասպան լինելը, 62-ամյա Ուիլյամ Շպենգլերը հասցրել է վնասել ևս երկու հրշեջի։
Հայտնի է, որ նախկինում Շպենգլերն ազատազրկված է եղել 17 տարով՝ իր տատիկի սպանության համար։
Ըստ ոստիկանության տվյալների՝ հանցագործը կանխամտածված հրդեհել է տունը՝ հրշեջներին կանչելու համար։ Արդյունքում այրվել է 7 տուն, և ոստիկաններն անհանգստանում են, որ փլատակների տակ կարող են դիեր լինել, այդ թվում նաև Շպենգլերի քրոջ դին։










