Նիգերիայում սպանել են Սբ Ծննդի տոնին եկեղեցի գնացածներին, իսկ եկեղեցին հրկիզել

19:33 • 25.12.12

Զինված անձինք կրակ են բացել Նիգերիայում Սբ Ծննդի տոնին եկեղեցի գնացած մարդկանց վրա, ապա հրկիզել են շինությունը: Կա 6 զոհ, հայտնում է CNN-ը:

 

Ըստ Bangkok Post-ի՝ միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում. կեսգիշերն անց Պերի գյուղ են մտել զինված մարդիկ և գնացել ուղիղ եկեղեցի. նրանք սպանել են 5 հավատացյալի և քահանային:

 

Նրանց թիրախը ավետարանչական եկեղեցին է եղել:
2009-ից ի վեր այստեղ նման գործողություններով հանդես է գալիս Բոկո Հարամ իսլամիստական շարժումը: