Պետդումայի 2 պատգամավոր կասկածվում է պատգամավորական մանդատ «վաճառելու» մեջ

17:43 • 25.12.12

ՌԴ Պետդումայի օրենսդիրներ Կոնստանտին Շիրշովը և Օլեգ Միխեևը կասկածվում են 7,5 մլն եվրոյի չափով խարդախության մեջ, հայտնում է Лента-ն՝ հղում անելով ՌԴ քննչական կոմիտեին։

 

Կոմիտեն արդեն հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով օրենսդիրներին զրկել անձեռնմխելիությունից։

 

Հետաքննության շրջանակներում առաջ քաշված վարկածներից մեկի համաձայն՝ Միխեևն ու Շիրշովը փորձել են տվյալ գումարի դիմաց պատգամավորական մանդատ «վաճառել»։

 

Ենթադրվում է, որ պատգամավորներն ինչ- որ գործարարից ստացել են 66 մլն ռուբլի՝ խոստանալով վերջինին ներառել պատգամավորների թեկնածուների դաշնային ցուցակում։

Ըստ Պետդումայի հաղորդման՝ Շիրշովը Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ է, իսկ Միխեևը՝ «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամ։