«Ազատություն» ռադիոկայանի նախագահն ազատվել է աշխատանքից
«Ազատություն» և «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Քորնն ազատվել է պաշտոնից` ռադիոկայանի մոսկովյան գրասենյակի խնդիրների պատճառով, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
World affairs պարբերականը տեղեկացրել է, որ որոշումը կայացվել է Հեռարձակման հարցերով ղեկավարների ամերիկյան խորհրդի (Broadcasting Board of Governors, BBG) դեկտեմբերյան նիստի ընթացքում։
Համաձայն ձեռք բերված գաղտնի համաձայնության` Քորնին առաջարկվել է պաշտոնավարել մինչև փետրվար։ Նա, սակայն, պարբերականի հետ զրույցում հայտարարել է, թե արձակուրդ է գնում։
Վերջերս «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունում խնդիրներ էին առաջացել։ Ռուսական ծառայության ղեկավար Մաշա Գեսսենն աշխատանքից ազատել էր խմբագրակազմի հիմնական աշխատակիցներին, ինչից հետո ռադիոկայանի կայքի այցելությունները եռակի կրճատվել էին։
BBG-ի անդամ Վիկտոր Էշն ասել է, որ աշխատանքային գործունեության ընթացքում Քորնը
կոպիտ սխալներ է թույլ տվել, սարսափելի է աշխատել կադրերի հետ և մոսկովյան գրասենյակը լիակատար անկման է հասցրել:










